Monday, March 12, 2012

Երկու համակարգիչով ցանցի ստեղծում


Համակարգչային ցանցը, տվյալների փոխանցման ուղիներով համակցված հանգույցների միակցություն է:
Դիտարկենք երկու համակարգչի միացման եղանակները,երբ ֆայլերի համատեղ օգտագործման կարիք կա:, Այս դեպքում համակարգիչները միացված են միմյանց հետ անմիջականորեն, առանց կապի լրացուցիչ սարքավորումների :
• համակարգիչների ուղղակի կապ, հաջորդական և զուգահեռ պորտերի (COM, USB, LPT, IrDA, Bluetooth) միջոցով:
• երկու համակարգիչների հեռավոր կապի ստեղծում մոդեմների միջոցով:
• ցանցային քարտերի և կապի գծերի միջոցով, երկու համակարգիչների LAN միացում:
• անլար Wi-Fi-ի միջոցով երկու համակարգիչներով լոկալ ցանցի ստեղծում

COM պորտ: Երկու համակարգիչներ միացնելու ամենապարզ և մատչելի միջոցն է: Այս դեպքում,միացման համար միայն օգտագործվում է զրո-մոդեմային մալուխը: Այս մեթոդը առավել մատչելի է, քանի որ բոլոր անհատական ​​համակարգիչներ ունեն COM պորտ:

USB պորտ: USB-ն 127 սարքերին կապվելու, ունիվերսալ հաջորդական ինտերֆեյս է: Երկու համակարգիչներ միացնելու համար, պետք է միայն usb link մալուխը: 

LPT պորտ: Երկու համակարգիչ կարելի է կապել զուգահեռ LPT-պորտի միջոցով: Այդ պորտերը ունեն ութ թվանշանկարգ: Այս ռեժիմում երկու համակարգիչ միացնում են միայն զրո-մոդեմային մալուխի միջոցով:

IrDA-ինֆրակարմիր պորտերը նախատեսված են մոբիլ համակարգիչները անհատական ​​համակարգիչներին անլար միանլու համար: Կապը ապահովվում է մինչեւ 1 մ ուղիղ տեսողության շրջանակներում: Եթե համակարգիչը չունի iRDA,օգտագործվում է USB -iRDA ադապտերը:

Bluetooth - Բարձր արագության, միկրոալիքային ստանդարտ է, որը թույլ է տալիս մինչեւ 10 մետր շրջանագծում տվյալների փոխանցում :Եթե ​​չկա ներկառուցված Bluetooth,կարելի է օգտագործել USB -Bluetooth ադապտեր:

Կապը մոդեմի միջոցով: Մոդեմը մի սարք է, որը թվային ազդանշանները վերափոխում է անալոգային տեսքի,որը կարելի է փոխանցել հեռախոսային գծերի օգնությամբ:Հետևապես մոդեմ-հեռախոսային գիծ-մոդոմ կապով կարելի է միացնել երկու համակարգիչ:

Ցանցային քարտերի և գծային կապի լարերի միջոցով երկու համակարգիչների լոկալ ցանցի ստեղծում. Որպես կապի գիծ կարելի է օգտագործվել կոակսիալ մալուխ կամ գործած զույգ մալուխ: Միացումից հետո պահանջվում է օպերացիոն համակարգի կարգավորում:
Անլար Wi-Fi: Այս մեթոդը կապում է երկու համակարգիչներն անմիջականորեն, օգտագործելով ներկառուցված անլար Wi-Fi;Պահանջում է երկու Wi-Fi ադապտերի գոյությունը:

No comments:

Post a Comment