Wednesday, May 16, 2012

Android-ը Windows-ում





Android-ը Windows-ում

Android օպերացիոն համակարգի համար գրված են բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնցից մեծ մասը Windows-ի շրջանակներում չունեն իրենց նմանակները: BlueStacks էմուլյատորը ընձեռնում է բացառիկ հնարավորություն՝ Android-ի ցանկացած ծրագրերը, նույնիսկ խաղերը կարելի է բացել սովորական համակարգչում:

 BlueStacks-ը կարելի է բեռնել պաշտոնական կայքից :Թեև,այն դեռ գտնվում է թեստավորման փուլում, սակայն կայունության հետ կապված, լուրջ խնդիրներ չի նկատվել:Տեղադրումից հետո windows – ի վերին մասում հայտնվում է BlueStacks-ի կիսաթափանցիկ գործիքադարակը:

 կոճակը սեղմելուց բացվում է BlueStacks-ում տեղադրված Android-ի ծրագրերի ցանկը:

BlueStacks-ի աշխատանքային սեղան անցնելու համար սեղմեք կոճակը:

Էկրանի վրա,բացի անդրոիդյան ծրագրերի ցանկից,տեղադրված են օնլայն խանութներում փնտրման վահանակը, աջ կողմում ՝ առաջարկվող ծրագրերի ցանկը:

Բարի զբաղմունք:




Բաժին՝ITsoft

No comments:

Post a Comment