Tuesday, May 1, 2012

Տեղեկատվական հեղափոխություն



Տեղեկատվական հեղափոխություն



Տեղեկատվության փոխանցման նոր միջոցների ներդրումով պայմանավորված, հասարակության բոլոր բնագավառներում, որակական փոփոխությունների համադրությունը կոչվում է տեղեկատվական հեղափոխություն:

Առաջին տեղեկատվական հեղափոխությունը ընդգրկում է մարդկային գործնեության և գիտակցության մեջ լեզվի ներդրումն ու տարածումը:

Երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը կապված էր գրի գյուտի հետ:

Երրորդ տեղեկատվական հեղափոխության էությունը տպագրության գյուտն էր:Այն տարբերվում էր իր նախորդներց նրանով,որ ցանկացած տեղեկատվություն, հատկապես գիտական գիտելիքները լայն զանգվածների համար դարձան հասանելի:

Չորրորդ տեղեկատվական հեղափոխությունը էլեկտրական սարքերի կիրառումով ապահովեց բոլոր տեսակի տեղեկատվության և գիտելիքներ արագ և առավելագույն զանգվածային տարածումը:

Հինգերորդ,ընթացիկ տեղեկատվական հեղափոխություն ընդգրկում է հետեւյալ հատկանիշները

· համակարգիչների ստեղծումը

· ավտոմատացված հսկա տվյալների և գիտելիքների բազաների ստեղծումը, մշտական լրացումը և ընդլայնումը

· ինտերնետը

Վերջին դարում, հինգերորդ տեղեկատվական հեղափոխության շնորհիվ մարդկությունը ավելացրել է իր ընդհանուր գիտելիքների ծավալը առավել , քան մարդկության ամբողջ պատմության ընթացքում :



Բաժին ITկրթություն





No comments:

Post a Comment