Thursday, May 17, 2012

Prey 0.5.3.-ը որսի է դուրս գալիս



Prey 0.5.3.-ը որսի է դուրս գալիս 



Prey-ը թույլ է տալիս մշտապես վերահսկել Ձեր սմարթֆոնը կամ նոութբուքը և եթե կորած է կամ գողացված՝ օգնում է գտնել:

Prey-ը փոքր,թեթև,անվճար ծրագիր է, որը սմարթֆոնում, նոութբուքում տեղադրելուց հետո , աննկատ ու լուռ նստում է,սպասում տիրոջ ազդանշանին:

Հայտնի իրադեպից հետո,Դուք հեռահար գործարկում եք ծրագիրը:

Նախ, Ձեր էլ փոստը կամ անձնական գրասենյակը կստանա սարքի հետևյալ տեղեկատվությունը՝

1. ընթացիկ տեղակայությունը,ըստ GeoIP-ի կամ ներկառուցված GPS

2. ցանցի տեղեկությունները՝ ակտիվ միացությունները, Wi-Fi կետերը և հետագրությունը

3. ընթացիկ նստաշրջանի տեղեկությունները՝ սքրինշոտը, գործընթացները

4. տեսախցիկից լուսանկար


Որից հետո,կարող եք ընտրել հետևյալ գործողությունները՝

1. յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ ձայնային ազդանշան

2. տեքստային հաղորդագրություն (առաջարկ կամ վերջնագիր)

3. սարքի անբողջական արգելափակում

4. ընտրովի ջնջել կամ տեղափոխել գաղտնաբառերը, կուկերը, ինչպես նաև բռաուզերների բնութագրերը


Ծրագիրը անվճար բեռնվում է պաշտոնական կայքից,հասանելի են Windows-ի, Linux-ի (առանձին Ubuntu փաթեթ), Mac OS-ի տարբերակները,կա հղում դեպի Android Market:



Բաժին՝ITsoft

No comments:

Post a Comment